Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քննչական Կոմիտեի և Հանրային հեռուստաընկերությանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Խաչատրյանի հայցը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելուն։

Գործը դատարան է ստացվել մարտի 16-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Բացի այդ, Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներայացրել նաև ընդդեմ Քննչական կոմիտեի՝ պահանջելով անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչել և ոչ նյութական վնասը փոխհատուցել։
Գործը մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին։

Երկու հայցերն էլ դեռ վարույթ չեն ընդունվել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031