Ովքեր կփորձեն կրկին գողանալ ՀՀ քաղաքացու քվեն, պետք է իմանան՝ նրանց սպասվում է պետության խիստ պատիժը․ Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի վերջին հաղորդագրությանը, համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցն ու կինը բռնություն գործադրելու սպառնալիքով անձին հարկադրել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին ընտրել «Մեր ձևով» կուսակցության թեկնածուին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար:

«Այսօր Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ ամուսինները բռնություն գործադրելու սպառնալիքով անձին հարկադրել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրել «Մեր ձևով» կուսակցության թեկնածուին։ Այս առնչությամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Այս շրջանակները մոլորության մեջ են. անցել են ժամանակները, երբ նրանք կարող էին ՀՀ քաղաքացուն ստիպել վաճառել իր ձայնը։ Այսօր պետությունը կանգնած է քաղաքացիների և նրանց ընտրական իրավունքի կողքին։

Եվ նրանք, ովքեր կփորձեն կրկին գողանալ ՀՀ քաղաքացու քվեն, պետք է իմանան՝ նրանց սպասվում է պետության խիստ պատիժը»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031