Ռուսաստանցի օլիգարխի բարեկամները սկսել են անցնել բարեկրթության սահմանները, մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել անդրադառնալով Կարապետյանների՝ իր հասցեին արված որոշ մեկնաբանությունների։

«Պարզվում է՝ ռուսաստանցի օլիգարխի եղբայրը մի երկու օր առաջ, հավանաբար հարբած վիճակում հարց է բարձրացրել, թե ում ճուտն եմ ես և ում փողերով եմ սովորել արտերկրում»,- ասել է Ռուբինյան ու ներկայացրել որտեղ ու ինչպես է սովորել։

Տեսանյութին կից՝ Ռուբինյանը գրել է․

«Ռուսաստանցի օլիգարխի բարեկամները սկսել են անցնել բարեկրթության սահմանները, բայց մենք նրանց կդաստիարակենք»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930