Երևանում բшխվել են «Tesla»-ն, «Ford Fusion»-ը, «Nissan Pathfinder»-ը․ կան վիրшվորներ

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Հունան Ավետիսյան փողոցում բախվել են 31-ամյա Արտակ Ա․-ի վարած «Ford Fusion» մակնիշի, 22-ամյա Հովիկ Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 40-ամյա Զոհրապ Ս․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներ Արտակ Ա․-ն, Հովիկ Մ․-ն և վերջինիս ուղևոր՝ 17-ամյա Գևորգ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930