Թրամփի հատուկ բանագնացը կապ է հաստատել Իրանի հետ, սակայն բանակցությունների մերժում է ստացել. Drop Site

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցություններ, սակայն իրանցի պաշտոնյաները պնդում են, որ կուլիսներում ճիշտ հակառակն է տեղի ունենում, հաղորդում է Drop Site-ը։

Իրանական կողմը նշում է, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մասնավոր կերպով կապ է հաստատել Իրանի արտգործնախարարի հետ՝ բանակցություններ կազմակերպելու համար, սակայն Թեհրանը անտեսել է հաղորդագրությունները և հայտարարել, որ առայժմ չի բանակցելու։

Երկու իրանցի պաշտոնյաներ հայտնել են, որ Ուիթքոֆն անցյալ շաբաթ անձամբ հաղորդագրություններ է ուղարկել Թեհրանի պաշտոնատար անձանց, դրանց թվում՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ բանակցությունների վերսկսման հնարավորությունն ուսումնասիրելու համար։ Իրանը չի պատասխանել Ուիթքոֆին։ Իրանի պաշտոնյաները Drop Site-ին ասել են, որ Իրանը հաղորդագրություններ է ստացել նաև Սպիտակ տնից՝ երրորդ երկրների միջոցով։

«Իրանի բարձրագույն ղեկավարության ընդունած որոշումների պատճառով նրա հաղորդագրություններին պատասխան չի տրվել,- Drop Site-ի հետ զրույցում հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ -Հաղորդագրությունը հստակ է. Իրանը հերթական անգամ փակել է ցանկացած ուղիղ բանակցությունների պատուհանը,- հավելել է նա։ -Զինադադար հայտարարելու լիազորությունը պատկանում է միայն Գերագույն առաջնորդին։ Իրանի արտգործնախարարը կամ որևէ այլ պաշտոնյա կամ կազմակերպություն այս հարցի վերաբերյալ օտարերկրյա կողմին հաղորդագրություններ չէր ուղարկի»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031