Քոչարյանը ստիպված էր ռիսկի գնալ․ քաղաքագետն ասել է՝ ինչու և կանխատեսումներ ներկայացրել

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջիկա ընտրություններում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի առաջադրմանը։

«Իրականում որոշակի ինտրիգ կար. Քոչարյանը կհամարձակվի՞ դաշինքով ընտրություններին մասնակցել, թե՞ կգլխավորի դաշնակցության ցուցակը` նպատակ ունենալով հաղթահարել անցողիկ շեմը:

«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու որոշումը նշանակում է, որ Քոչարյանը ռիսկի է գնում: Նա պետք է կարողանա հավաքել 8 տոկոս, ինչը բավականին դժվար լուծելի խնդիր է, քանի որ Սամվել Կարապետյանի ուժը հավաքագրել է 2021-ին Քոչարյանի ստացած ձայների առյուծի բաժինը: Իսկ հավաքելով 6-7 տոկոս և 3-րդ տեղով`օրենքի ուժով խորհրդարան անցնել հնարավոր չի լինելու, քանի որ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճը 4 տոկոսն անցնելով` կլինի շեմը հաղթահարած 3-րդը:

Ըստ էության, Քոչարյանը ստիպված էր ռիսկի գնալ, եթե ցանկանում էր, որ Սամվել Կարապետյանին Հայաստան ուղարկած ռուսական շրջանակները շարունակեին նրան դիտարկել որպես կարևոր օղակ և, հնարավոր իշխանափոխության դեպքում, ինքը լիներ վարչապետի թեկնածուն:

Փաստորեն կանխատեսումները այսպիսին են.

1-ին տեղում ՔՊ-ն կլինի և մեծ հավանականությամբ կառավարություն կկազմի:
2-րդ տեղում Ուժեղ Հայաստանն է, որը կտանի 20-30 տոկոս:
3-րդ տեղում Հայաստան դաշինքն է, որը կտանի 6-8 տոկոս: Կանցնի խորհրդարան թե ոչ` կախված կլինի այդ ձայների քանակից:
4-րդ տեղում Բարգավաճ Հայաստանն է, որը կտանի 5-7 տոկոս և կանցնի խորհրդարան, քանի որ կուսակցություն է, ոչ թե դաշինք:

Մյուս քաղաքական ուժերի՝ շեմը հաղթահարելու շանսերը այնքան էլ մեծ չեն»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031