Պրոբացիայի ծառայությունն ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել․ Վարդևանյան

Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Դատական ակտը որևէ կերպ չի բխում իրավունքից և օրենքից ու շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է: Դատական նիստի ընթացքում, նույնիսկ հղում տալով Գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին, խնդրեցի, որ Դատարանը ուղիղ արձանագրի տեսաուղերձների հրապարակման, կամ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը:

Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա՝ ուղիղ ստում էին: Իհարկե այս վարքագիծը նորություն չէ:

Ցավով եմ արձանագրում այս ամենը: Դատարանն ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտով արձանագրել է, որ այդ հարցով թույլտվություն տրամադրող մարմինը ՔՆՆԻՉՆ է (այն նույն Քննչականը, որը մեր դիմումները մերժել էր): Դրա մասին խոսում ենք դեռևս 2026 թվականի փետրվարի 12-ից և հենց վաղը կրկին կդիմեմ Քննիչին:

Միաժամանակ նման, մեղմ ասած, անհարիր և տգեղ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեին` քաղաքական հետապնդման ինտենսիվացման, ուրիշ ոչինչ: Ցանկանում եմ բացահայտել նաև, որ Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել:

Ի դեպ, Դատախազությունն օժտված է բացառիկ լիազորությամբ՝ վերացնելու Դատարանի կիրառած խափանման միջոցը, ավելին՝ կարող է ընդհանրապես դադարեցնել այս ապօրինի քաղաքական հետապնդումը»,-գրել է նա։

Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031