Մեծ Բրիտանիայի կառավարությունը անգործության մեղադրանքներն «անհարգալից» է անվանել

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացությունն ապահովելու վերաբերյալ իբրև թե անբավարար ջանքերի համար քննադատությունը երկրի հասեցին «անհարգալից» է։

Վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել ռազմավարական ծովային ճանապարհը բացելու համար, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել խթանել տնտեսական ճգնաժամի վատթարացումը կանխելու համար։

Վարչապետի ներկայացուցիչը նշել է, որ նման հայտարարություններն անհարգալից են բրիտանական զինվորական անձնակազմի նկատմամբ, որոնք պաշտպանական առաքելություններ են իրականացնում տարածաշրջանում բրիտանացի քաղաքացիներին պաշտպանելու համար և դա արել են այս հակամարտության սկզբից ի վեր։ «Մեծ Բրիտանիան արդեն ավելի քան 550 ժամ պաշտպանական առաքելություններ է իրականացրել բրիտանական շահերը և գործընկերներին պաշտպանելու համար։ Դա ներառում է Բահրեյնի, Կատարի, Հորդանանի, ԱՄԷ-ի և Կիպրոսի վրայով թռիչքները։

Մենք այժմ տարածաշրջանում ավելի շատ բրիտանական ինքնաթիռներ ունենք, քան վերջին 15 տարիների ընթացքում։ Բրիտանական ուժերը գրեթե ամեն օր անօդաչու թռչող սարքեր են խոցում տարածաշրջանում։ Կարծում եմ՝ դա ընդգծում է այն լրջությունը, որով մենք վերաբերվում ենք այդ իրավիճակին»։

Նա միաժամանակ հրաժարվելէ մեկնաբանել, թե արդյոք կառավարությունը Թրամփի նեղուցը վերաբացնելու ծրագիրը համարում է «արժանահավատ», ընդգծելով, որ վարչապետը պնդում է «կենսունակ» լուծման վրա։ «Վարչապետը հստակեցրել է, որ հարցն այն է, թե ինչ կլինի հետո, երբ մարտական ​​գործողությունները դադարեն, և որ մեզ անհրաժեշտ կլինի որոշակի համաձայնագիր՝ Իրանից եկող սպառնալիքը սահմանափակելու, իրենց միջուկային ծրագիրը վերականգնելու նրանց կարողությունը սահմանափակելու և միջազգային նավագնացության, դրանց թվում՝ Հորմուզի նեղուցի սպառնալիքը նվազեցնելու համար»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031