Չինաստանը արտակարգ մարդասիրական օգնություն կտրամադրի Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին

Չինաստանը որոշել է արտակարգ մարդասիրական օգնություն տրամադրել Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին՝ հույս ունենալով, որ դա կօգնի մեղմել տեղի բնակիչների առջև ծառացած ծանր մարդասիրական իրավիճակը: Որոշման մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

«Շարունակվող հակամարտությունը լուրջ մարդասիրական աղետներ է ստեղծել Իրանի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդների համար։ Չինաստանը խոր համակրանք և բարոյական աջակցություն է հայտնում համապատսախան երկրների ժողովուրդներին»,- ասել է դիվանագետը։

Դիվանագետը հավելել է, որ Չինաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ խաղաղությունը և հրադադարը խթանելու, տարածաշրջանային խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնումն ապահովելու և մարդասիրական ճգնաժամի հետագա տարածումը կանխելու համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930