Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և Հայաստանի կայուն տնտեսական զարգացման խթանմանն ուղղված հիմնական առաջնահերթությունները։

Անդրադարձ է կատարվել «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար տեխնիկական աջակցությանը, արտահանման խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, ինչպես նաև ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը։

Նախարարը նաև կարևորել է UNIDO-ի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում ստեղծվել են չորս ժամանակակից տրամաչափարկման լաբորատորիաներ՝ յոթ մասնագիտական ուղղություններով, որոնցից երեքն ԵՄ ֆինանսավորմամբ ստացել են միջազգային ճանաչում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031