Ունենք դրական տեղաշարժ. բժիշկների հսկողության տակ է. Ավանեսյանը՝ բռնnւթյան ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասին

Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ. ունենք դրական տեղաշարժ, և բժիշկների հսկողության տակ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակին:

«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը և գնահատանքը արտահայտել ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,-ասել է նա:

Հիշեցնենք՝ ՔԿ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալված կա:

Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031