Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Իրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Իրան է ուղարկվել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հաղորդագրության համաձայն՝ օգնությունը կազմակերպվել է մարտի 8-ին նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև կայացած հեռախոսազրույցից հետո:

Հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կազմում է 82 տոննա, այդ թվում՝ 76 տոննա սննդամթերք, 4 տոննա դեղագործական արտադրանք և 2 տոննա բժշկական սարքավորումներ:

Օգնությունն ուղարկվել է հինգ բեռնատարով:

«Բացի այդ, Նովրուզի տոնի կապակցությամբ շարասյան կազմում ներառվել են նաև տոնական հավաքածուներ և տոնի հետ կապված տարբեր ապրանքներ: Հումանիտար շարասյունն ուղեկցում են Ադրբեջանի նախարարների կաբինետի, արտաքին գործերի նախարարության և պետական պահուստների գործակալության լիազոր ներկայացուցիչները, որոնք մեկնել են Իրան՝ օգնությունը վերահսկելու համար»,- ասված է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930