Վրաստանում հայտնել են կաթողիկոս-պատրիարքի մահվան պատճառը. երկրում համազգային սուգ է հայտարարվել

Վրաստանում համազգային սուգ է հայտարարվել Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի մահվան կապակցությամբ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Կառավարության որոշմամբ՝ երկրի ամբողջ տարածքում վարչական շենքերում պետական դրոշները փոքր ինչ կիջեցվեն։

Պատրիարքական աթոռի տեղապահ, Սենակիի և Չխորոցկու մետրոպոլիտ Շիո Մուջիրին հաստատել է Իլյա II-ի մահը։

«Սկզբում ամեն ինչ սկսվել է ստամոքսի խոցից, որն ուղեկցվել է արյունահոսությամբ։ Համապատասխան միջամտություններից հետո հաջորդել է բազմաօրգանային անբավարարություն, որը դրսևորվել է թոքային, սրտային և երիկամային անբավարարությամբ։ Այդ վիճակը, մասնավորապես, դժվարացրել է արյան ճնշման պահպանումը… Կաթողիկոսի վիճակը կտրուկ վատացել է երեկոյան ժամը իննի մոտ… ցավոք, դա կարելի էր սպասել ցանկացած պահի… Դա հսկայական ողբերգություն է, կորուստ։ Վրաստանը վաղվանից ուրիշ կլինի»,- ըստ «Новости-Грузия»-ի՝ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031