Իրանի Հարավային Փարս հանքավայրին հասցված ավիահարվածներից հետո հրդեհ է բռնկվել

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանի հարավում գտնվող «Հարավային Փարս» գազի հանքավայրի մի քանի օբյեկտներում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Բուշեր նահանգի Ասալույե շրջանի վարչակազմի ղեկավարը։

««Հարավային Փարսի» [յուրացման] մի քանի շահագործման փուլեր են խոցվել սիոնիստա-ամերիկյան թշնամու արկերից։ Կրակի տարածումը կանխելու նպատակով այդ փուլերը դուրս են բերվել շահագործումից։ Իրավիճակը վերահսկելի է, «Հարավային Փարսի» և «Փարս» հատուկ տնտեսական գոտու հրշեջները պայքարում են կրակի դեմ»,- նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։

Նշվում է, որ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031