Իրանը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի նավթագազային օբյեկտների վրա հասցվող հարվածների մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է առաջիկա ժամերին Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի նավթագազային ոլորտի օբյեկտներին հարվածելու մտադրության մասին։

«Այդ օբյեկտները մոտակա ժամերի ընթացքում կենթարկվեն ռազմական հարվածների։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ [օբյեկտներին] հարակից շրջանների բոլոր աշխատակիցներին և տեղի բնակիչներին հորդորում ենք անհապաղ տարհանվել»,- ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, որի բովանդակությունը փոխանցում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB):

Տեքստում պարզաբանվում է, որ հարվածներ են հասցվելու Սաուդյան Արաբիայի Էլ-Ջուբայլ քաղաքի նավթավերամշակման գործարանին, ԱՄԷ-ի Էլ-Հոսն գազի հանքավայրին, ինչպես նաև Կատարի Ռաս Լաֆան շրջանի նավթավերամշակման գործարանին և Մեսաիդում գտնվող Chevron ընկերության հետ կապված նավթաքիմիական համալիրին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031