Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հшրվածի պատասխանը չի ուշացել․ Վարդան Ոսկանյան

Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս պահին կան հաստատված տեղեկություններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտ երկու նավթային ենթակառուցվածքի և այդ երկրի արևելքում մեկ գազային օբյեկտի հասցված իրանական հարվածների մասին։ Իրանական հարվածի թիրախ է դարձել նաև մեկ օբյեկտ Կատարում։

Ըստ իրանական կողմի՝ բոլոր այդ ենթակառուցվածքներում ԱՄՆ-ն ուներ բաժնեմասեր կամ դրանք սպասարկում էին այդ երկրի ԶՈւ-երի կարիքները Մերձավոր Արևելքում։ Կոնկրետ կադրերով առայժմ չհաստատված տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիայի արևելքում տեղի հիմնականում շիա բնակչությունը փողոցներում իր ուրախությունն է արտահայտել իրանական հարվածների կապակցությամբ»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031