Այսօր՝ մարտի 18-ին, կայացավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Բրագա»-«Ֆերենցվարոշ» պատասխան հանդիպումը։ Պորտուգալական ակումբը սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ 4-0 հաշվով։
Տանտերերի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Ռիկարդու Օրտան, որը դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 11-րդ և 53-րդ րոպեներին։ Մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցեցին Ֆլորիան Գրիլիչը (15-րդ րոպե) և Գաբրի Մարտինեսը (34-րդ րոպե)։
Հիշեցնենք, որ Հունգարիայում կայացած առաջին խաղում «Ֆերենցվարոշը» 2-0 հաշվով հաղթել էր պորտուգալական թիմին։ Սակայն, երկու խաղերի ընդհանուր արդյունքով (4-2) մրցաշարի հաջորդ փուլի՝ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց «Բրագան»։






































