Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) մինչև մարտի 27-ը երկարաձգել է Մերձավոր Արևելքի հակամարտության գոտիներում թռիչքներ չգործելու վերաբերյալ ավիաընկերություններին ուղղված իր նախազգուշացումը։
«Հակամարտության գոտու վերաբերյալ նախազգուշացումը երկարաձգվել է մինչև 2026 թվականի մարտի 27-ը»,- ասվում է գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Տագնապի վիճակը տարածվում է Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրա։
EASA-ի նախազգուշացումն ուժի մեջ է մտել փետրվարի 28-ի առավոտյան, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։






































