Հորմուզի նեղուցի փակումը Իրանի ինքնապաշտպանության միջոց է. Մեջլիսի խոսնակ

Հորմուզի նեղուցը փակվել է ոչ թե Թեհրանի սեփական կամքով, այլ ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով։ Դրա մասին հայտարարել է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Եթե Հորմուզի նեղուցն այսօր փակ է, դրա պատճառն այն չէ, որ Իրանն ինքն է որոշել այն փակել, այլ որովհետև մենք պետք է պաշտպանվենք»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը։

Ըստ քաղաքական գործչի՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով «Հորմուզի նեղուցը չի կարող մնալ իր նախկին վիճակում՝ ո՛չ իրավական, ո՛չ էլ նավագնացության տեսանկյունից, քանի որ այն այլևս անվտանգության նախկին մակարդակից չի օգտվում»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930