Այս պահից սկսած ես աշխատում եմ ապաքինվելու և կրկին թիմին օգնելու ուղղությամբ․ Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել այն բանից հետո, երբ պաշտոնապես հաստատվեց նրա վնասվածքի լրջությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բելգիացու մոտ ախտորոշվել է աջ ազդրի ուղիղ մկանի վնասվածք։

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ վնասվածքի պատճառով 33-ամյա դարպասապահը բաց կթողնի 6-ից 8 շաբաթ։

«Այս պահից սկսած ես աշխատում եմ ապաքինվելու և կրկին թիմին օգնելու ուղղությամբ»,- գրել է Կուրտուան։

Հիշեցնենք, որ Կուրտուան փոխարինվել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի (2:1) ընդմիջմանը։ Լրատվամիջոցները պնդում էին, որ դարպասապահը ցավեր էր զգացել դեռևս նախախաղային նախավարժանքի ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930