Եթե մեր ենթակառուցվածքների վրա հшրձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի

Եթե մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները կրկնվեն, զսպում չի լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր։ Զսպման միակ պատճառը լարվածության թուլացման կոչերի նկատմամբ հարգանքն էր։

Եթե մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները կրկնվեն, զսպում չի լինի։

Պատերազմի ցանկացած եզրակացություն պետք է հաշվի առնի քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասը»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930