Դու քաղաքական ուժ ես, թե հավելված. ձայները հավաքելու են, տանեն դնեն Քոչարյանի ոտքերի տակ՝ դառնա ծայրագավառապետ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարծում է, որ իշխանության ընդդիմախոսներն ուզում են հետ պտտել խաղաղության պրոցեսի անիվը և Հայաստանը դարձնել նոր պատերազմի թատերաբեմ:

Ըստ նրա՝ այս մարդկանց ինքնությունը փողն է և ժողովրդի վրա կրակելը. «Մարդասպանները չունեն ազգային արժեք»:

Միաժամանակ Կոնջորյանը նկատում է. «Օլիգարխները եթե 2 րոպե ինքնուրույն մտածեն, ծանր վնասվածքով կհոսպիտալացվեն վերակենդանացման բաժանմունք: Դու քաղաքական ո՞ւժ ես, թե՞ հավելված, Սամվե՛լ Կարապետյան, ժողովուրդը քեզ պիտի ընտրի՞, թե՞ ներբեռնի»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, նա ասում է. «Քոչարյանն ուզում է տերերը առևտուր անեն, մեր ճակատագիրը շպրտեն իր ոտքի տակ, ասեն՝ եղիր ծայրագավառապետ: Եթե Քոչարյանը վարչապետին հարց տա, դրանից հետո «Հայաստան» դաշինքի մնացորդները շպակլիով կքերեն պատերից»:

Պատգամավորի նկատառմամբ՝ ՀԱԿ-ը անգամ չի կարող սեփական ուժերով փռշտալ. «Ձայները հավաքելու են, տանեն դնեն Քոչարյանի ոտքերի տակ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930