«Էս գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը». Լարված իրավիճակ ԱԺ-ում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա՝ մարտի 20–ի նիստում միջադեպ տեղի ունեցավ պատգամավորների և լրագրողների միջև։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ հոնձնաժողովի նիստին ներկա 11 լրագրողից միայն մեկն է չեզոք, մնացած 10-ը ընդդիմադիր են, ինչին դժգոհություն հայտնեց Ֆահրադյանը։

Ալեքսանյանն արձագանքեց. «Մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսել պատգամավորի հետ։ Այ քեզ բան։ Ձեզ ո՞վ է էլի իրավունք տվել առհասարակ, որ հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանք եք տալիս»։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ դիմեց լրագրողներին. «Դուք իրավունք չունեք արձագանքել, ուշադիր լսեք և գնացեք արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել, կամ լավ բան»։ Նա նաև դուրս հրավիրեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին։

Վահագն Ալեքսանյանը շարունակեց. «2010-2017 թվականներին տարեկան միջին սպանությունների թիվը միջինում տարեկան եղել է 52, վերջին հինգ տարում այդ թիվը միջինում 50 է, բայց էս մարդկանց լուսաբանածը այնպես է, որ սպանությունների թիվը տարեկան 100 անգամ աճել է։ Ակնհայտ է, որ այդպես պետք է լինի, որովհետև ակնհայտ է, որ օլիգարխի կոնկրետ մի կլան, կոնկրետ քաղաքական կենտրոնի զրկվել է Հայաստանում իշխանությունից»։

Լրագրողների կողմից առարկություններ հնչեցին, ինչին ՔՊ–ական պատգամավորն արձագանքեց. «Ուրեմն դուրս եկեք մի հատ այստեղից, եթե ձեզ թվում է, թե դուք կարաք այստեղ հանձնաժողովի նիստի մասնակցե՞ք, այ քեզ բան։ Հա, կարանք ձեզ ձեզ լիքը բան ասենք»։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը կոչ արեց Ալեքսանյանին չափավորել իր խոսքը և չթիրախավորել լրագրողներին, ինչին վերջինս արձագանքեց. ««Դուք ձեր չափը ճանաչեք, հերիքը քեզ եղավ, մյուս անգամ ձեն չբարձրացնես ստեղ։ Ում ծառայում են ընդդիմադիր լրագրողները, կներեք արտահայտությանս համար, նա էլ «պաստուպիտ է ըլնում»։

Գեղամ Մանուկյանն էլ ասաց. «Էս գողակա՞ն եք, հա՞, «արա»–ով, բանով»։

Ալեքսանյանը չէր հանգստանում. «Գողականը ձեր շեֆերն են ու ձեր շեֆերի շեֆերն են։ Էն որ Ազգային ժողովի ամբիոնից պարեկների աշխատավարձը հինգ տարի է թիրախավորում եք»։

Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց հանդարտվել և աշխատել. «Հիմա սենսացիաները վերացավ, շարունակում ենք աշխատանքը»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031