Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։

Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»,- նշված է Մայր Աթոռի պարզաբանման մեջ։

Ավելի վաղ ՔԿ-ից NEWS.am–ին հայտնել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու միջնորդություն են ստացել պաշտպանից, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930