Աշխարհահռչակ շախմատիստ, գրոյսմաստեր Լևոն Արոնյանն իր սոցիալական էջերում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ շախմատ է խաղում Pogossian Luxury Brand House-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանի հետ։
Ինչպես տեսանյութում է երևում՝ Արոնյանի ու Արմեն Պողոսյանի շախմատային խաղն ուղեկցվում է ռոյալ բրենդիի՝ Jardins d’Arménie-ի համտեսով ու քննարկումներով։
Տեսանյութն ուղեկցող գրառման մեջ Արոնյանը նշում է. «Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտության աղբյուրը, և այս բրենդի հետ ես ունեմ նույն պատվի զգացումը։ Ինձ համար շատ հաճելի է, երբ Jardins d’Arménie բրենդը հիշատակվում է իմ անվան կողքին: Այն ինձ համար իմ երկրի, մեր ազգի, Արարատյան հարթավայրի գեղեցկությունն է մարմնավորում: Ուրախ եմ լինել այս ճանապարհի ու լյուքս բրենդի մի մասը, որը լավագույնս արտացոլում է մեր ժառանգությունը և հայկական ստեղծագործ վարպետությունը ներկայացնում աշխարհին»։
Թեև Արոնյանը հրապարակման մեջ պաշտոնական հայտարարություն չի արել, շատերի համար այն արդեն հուշում է հնարավոր համագործակցության մասին,որ շախմատի լեգենդը, Jardins d’Arménie բրենդիի բրենդ ամբասադոր է ներկայանում։
Ամբողջական հոլովակը՝ ստորև։
Jardins d’Arménie-ն միջազգային շուկայում հայտնվել է բոլորովին վերջերս՝ վաճառքի մեկնարկը տալով Մոնակոյում իշխան Ալբերտ 2-րդի ու այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։ Բոլորովին վերջերս էլ Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում Opéra Garnier-ում ներկայացված է եղել հայկական THE MUSE, powered by Jardins d’Arménie հավաքածուի ցուցադրության ընթացքում: Jardins d’Arménie-ն ներկայացել է որպես ստեղծագործական մուսա THE MUSE-ի համար:





































