Իրականացվել են ստուգողական աշխատանքներ, փաստական տվյալներ են ձեռք բերվել. ՆԳ նախարարը՝ ԱՀԾ տվյալների մասին

«Երբ Արտաքին հետախուզության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, բնականաբար, ՆԳՆ ոստիկանությունը իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ և որոշակի փաստական տվյալներ է ձեռք բերել»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե օրերս ՆԳՆ-ն դիմել էր ՔԿ-ին Արտաքին հետախուզության ծառայության ներկայացրած տվյալների մասով, ըստ որի՝ օտար պետություններում հայերին ճնշում են՝ ընտրություններին մասնակցություն ունենալու հետ կապված:

«Եթե կարդաք ՔԿ հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ավելի ճշգրտումներ կան ներկայացված թե՛ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե՛ կուսակցության ներկայացուցիչների, թե՛ այլ դերակատարների օժանդակությամբ պրոցեսը կազմակերպելու մասով»,- ասել է նախարարը:

Հարցին՝ որ երկրի մասին է խոսքը, նախարարը նշել է, որ այլ տվյալ հայտնել չի կարող:

«Խնդրում եմ հետևել ՔԿ հաղորդագրություններին, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի: Ցանկացած տեղից եկող ազդակ, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է լինելու՝ անկախ երկրից: Մնացյալ ամբողջը, քանի որ նախաքննություն է իրականացվում, ՔԿ-ն պատեհ պահի հանդես կգա հայտարարությամբ»,- եզրափակել է նախարարը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031