Եղվարդի խճուղում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրшվորներ

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Մ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արման Մ․-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Nissan Sentra»-ի վարորդը և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 49-ամյա Նվեր Ղ․-ն և 41-ամյա Արա Կ․-ն մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031