Լիբանանյան թատերաբեմում կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ Վարդան Ոսկանյան

Իրանի դեմ պատերազմի համատեքստում մեզանում ավելի քիչ է ուշադրություն դարձվում դրա մեկ այլ՝ լիբանանյան թատերաբեմին, որտեղ կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Դատելով առկա տեղեկատվությունից, ամենայն հավանականությամբ, նախապես ծրագրված է եղել «Հիզբալլահի» դեմ դուրս բերել Սիրիայի նոր կառավարության զորամիավորումներին, որոնք տեղակայվել էին Լիբանանի սահմանի երկայնքով մեկ։

Սակայն երեկ և այսօր տեղի են ունեցել զինված բախումներ Իսրայելի և Սիրիայի միջև, քանի որ վերջինիս զորամիավորումներն այդ երկրի հարավում, փորձելով օգտվել իրավիճակից, հարձակում են գործել Իսրայելի դաշնակից դրուզների վրա։ Փաստացիորեն, ստացվել է նախապես ծրագրվածի բոլորովին հակառակը, և իսրայելական կողմը բախվել է իր դեմ նոր լարվածության օջախի»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930