Skip to main content

ԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համար

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Ու. Շնայդերի և Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ մասնակցել են Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի բացման արարողությանը։

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգները 1.1 միլիոն դոլար է ներդրել նոր կառույցի ստեղծման համար՝ Վայոց ձորում արտակարգ իրավիճակներին արձագանքման և քաղաքացիական պաշտպանության կարողություններն ամրապնդելու նպատակով։

Ժամանակակից կայանը կօգնի առաջին արձագանքողներին ավելի արդյունավետ սպասարկել տեղական համայնքները և կամրապնդի տարածաշրջանի՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը։

«Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի հետ՝ քաղաքացիական անվտանգության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դիմակայուն համայնքների ամրապնդման ուղղությամբ։ Սա Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խորացող կապերի և ընդլայնվող համագործակցության ևս մեկ օրինակ է»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930