Skip to main content

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև ջանքեր են գործադրում Կովկասում և Սև ծովում լարվածության սրման ռիսկերը նվազեցնելու համար: TRT Haber-ի փոխանցմամբ՝ այդ մասին Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ելույթ ունենալով «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100-ամյակի շեմին» պանելային քննարկմանը՝ Հաքան Ֆիդանն ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի համագործակցության կարևորությունը գլոբալ խաղաղության և կայունության պահպանման համար: Նա հավելել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման և խաղաղության պահպանման համար:

Ֆիդանը նաև նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը չպետք է վերածվի խնդիրների աղբյուրի, այլ պետք է դառնա միջազգային համագործակցության հարթակ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930