Skip to main content

Բժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» պանելային քննարկմանը։

Նախարարը ներկայացրել է բժշկական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով երեք կարևոր ուղղություն.

Հայաստանի միջազգային հասանելիության ընդլայնում՝ օդային կապերի զարգացում և վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցում,

բժշկական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում՝ սարքավորումների ձեռքբերման և հյուրանոցների ու առողջարանների կառուցման ու վերանորոգման աջակցության ծրագրերի միջոցով,

մարզերում զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորում՝ TRIP ծրագրի շրջանակում նախատեսվող 7 զբոսաշրջային կլաստերների միջոցով, այդ թվում՝ բժշկական զբոսաշրջության ուղղությամբ։

Գևորգ Պապոյանը նշել է, որ բժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է ոչ միայն առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման, այլև Հայաստանի տնտեսության համար՝ ստեղծելով նոր ներդրումների, ծառայությունների արտահանման, աշխատատեղերի և տնտեսական զարգացման այլ հնարավորություններ։

Պանելային քննարկման մյուս բանախոսներն էին Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավարի Սիդհարտա Սանկար Դատան։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930