Skip to main content

Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ են մեկնել նաև Արարատ Միրզոյանն ու նրա կինը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ են մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Փոխնախարարներից Նյու Յորք են մեկնել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

ԱՄՆ են գնացել նաև Արարատ Միրզոյանի կինը, ով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենն է ու ԱԺ նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930