Skip to main content

Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հերթական դեպքերն են բացահայտել Քանաքեռ-Զեյթունի և Արմավիրի բաժինների համայնքային ոստիկանները։

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 14-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Քանաքեռի փողոցի 51-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում և իրացնում է ոգելից խմիչքներ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 51-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են օղիով և կոնյակով լցված 10-լիտրանոց տարաներ, 12 շիշ օղի, օղու դատարկ շշեր, խցաններ, ակցիզներ։

Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Ըստ տեղեկության՝ Բամբակաշատ գյուղի 62-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, իրացնելու նպատակով պատրաստում է կեղծ օղիներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 62-ամյա տղամարդու տան և կից օժանդակ շինության զննությամբ հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի 92 շիշ օղի։

Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031