Skip to main content

Պաշտոնապես մեկնարկել է COP17 Week Dilijan-ը

Սեպտեմբերի 19-25-ը Դիլիջանում անցկացվող նախաձեռնությունը մեկ հարթակում համախմբում է պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, գործարար հատվածի, երիտասարդության և տեղական համայնքի ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջնահերթությունները տեղական մակարդակում գործնական քայլերի վերածելու նպատակով։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Հայկ Առաքելյանը և Արամ Մեյմարյանը։

Առաջին օրվա ընթացքում BES-Net Armenia-ի փորձագետները ներկայացրել են էկոհամակարգային ծառայությունների, Հայաստանի կենսաբազմազանության ազգային հարթակի և գնահատման մեթոդների վերաբերյալ թեմաներ՝ անդրադառնալով նաև կենսաբազմազանության պահպանության գործում գործարար հատվածի դերին։

Շաբաթվա ընթացքում նախատեսված են վերապատրաստումներ, աշխատաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ և բնության պահպանությանն ու կենսաբազմազանության թեմաներին նվիրված մի շարք այլ միջոցառումներ։

«COP17 Week Dilijan» նախաձեռնությունն իրականացվում է «Green Rock»-ի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP Armenia) BES-Net նախագծի ֆինանսական աջակցությամբ և ներառված է COP17-ին ընդառաջ իրականացվող միջոցառումների շրջանակում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930