Skip to main content

Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանին։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Գոհունակությամբ է ընդգծվել երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցության հնարավորություններին։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումն ու նոր ուղղություններով փոխգործակցության խորացումը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031