Երկու մարդ փորձել է թափանցել Մեծ Բրիտանիայի միջուկային սուզանավերի բազա

«Երկու մարդ ձերբակալվել է Շոտլանդիայի Ֆասլեյն քաղաքում տեղակայված միջուկային սուզանավերի բազա մուտք գործելու փորձից հետո, հնարավոր է՝ լրտեսության նպատակով»,- գրում է The Guardian-ը։

«Շոտլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա տղամարդուն և 31-ամյա կնոջը, երբ վերջիններս թույլտվություն են խնդրել մտնելու Մեծ Բրիտանիայի ամենագաղտնի ռազմական օբյեկտներից մեկը։

Հաստատությունը բրիտանական Trident սուզանավերի տեղակայման վայրն է և փակ է այցելությունների համար։

Հայտնի է, որ տղամարդն Իրանի քաղաքացի է, իսկ կնոջ ազգությունը դեռևս հայտնի չէ»,- գրում է բրիտանական պարբերականը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930