ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկում հազարավոր լրացուցիչ ծովային հետևակի և նավաստիների, Reuters-ին հայտնել են երեք ամերիկացի պաշտոնյաներ։
Ըստ երկու պաշտոնյաների՝ Իրան զորքեր ուղարկելու վերաբերյալ որոշում դեռևս չի ընդունվել, սակայն նրանք կավելացնեն տարածաշրջանում ապագա գործողությունների համար անհրաժեշտ կարողությունները։
USS Boxer դեսանտային հարձակողական նավի տեղակայումը, ինչպես նաև դրա ծովային հետևակի ռազմարշավային ուժերը և ուղեկցող ռազմանավերը, տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելքում իր գործողությունները ուժեղացնելու համար հազարավոր ամերիկացի զինվորների տեղակայման հնարավորությունը։
Աղբյուրները լրացուցիչ զորքերի դերը չեն նշել։
Պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ զորքերը լքում են Միացյալ Նահանգների արևմտյան ափը նախատեսվածից մոտ երեք շաբաթ շուտ։ Ռազմարշավային ուժերը ներառում են մոտավորապես 2500 ծովային հետևակի։
Լրացուցիչ ուժերը Մերձավոր Արևելքում արդեն տեղակայված ամերիկյան զորքերի թիվը (50 հազար), և տարածաշրջան կժամանեն երկու ծովային հետևակի ռազմարշավային ուժեր կավելացնեն։ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից ուղարկված առաջին ռազմարշավային ուժերը, ինչպես սպասվում է, Մերձավոր Արևելք կժամանեն հաջորդ շաբաթ։






































