Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հետախուզության նախարարի պաշտոնակատար է նշանակել ԻԻՀ հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահից հետո. հայտնում է Tasnim-ը։
Իրանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության հարցերով տեղակալ Մոհամադ Մահդի Թաբաթաբաին X սոցիալական ցանցում հայտնել է նոր նշանակման մասին։ Ըստ նրա, հոջաթոլեսլամ Խաթիբի մահից անմիջապես հետո Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել հետախուզության նախարարի պաշտոնակատար նշանակելու մասին, որն արդեն ներկայացվել է համապատասխան մարմիններին։
«Այս մասին տեղեկատվությունը կտրամադրվի ժամանակին։ Իսլամական Հանրապետության բոլոր ստորաբաժանումներն ամուր հիմքեր ունեն, և ոչ մի խնդիր անկատար չի մնացել»,- ասել է Թաբաթաբաին։
Խաթիբը սպանվել է մարտի 18-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։
Ըստ Սահմանադրության, նախարարի բացակայության դեպքում յուրաքանչյուր նախարարություն կարող է ղեկավարել պաշտոնակատարը՝ մինչև երեք ամիս ժամկետով։






































