«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված մեկամյա փոքրիկը: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:
«Փոքրիկի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Երեխան այսօր մահացել է: Այս օրերի ընթացքում բուժական անձնակազմը արել էր հնարավոր ամեն ինչ՝ երեխայի կյանքը փրկելու համար»,- ասաց Ծատրյանը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա: Երեխայի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո երեխայի մոտ պահպանվում էր խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
Նշենք, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։






































