Skip to main content

Արաղչին՝ Թրամփին. Ապահովագրողները վախենում են ձեր ընտրած պատերազմից, ոչ թե Իրանից

Հորմուզի նեղուցը փակ չէ։ Նավերը տատանվում են, քանի որ ապահովագրողները վախենում են ձեր ընտրած պատերազմից, այլ ոչ թե Իրանից։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը։

«Ոչ մի ապահովագրող և ոչ մի իրանցի չեն ընկրկի նոր սպառնալիքների առաջ։ Փորձեք հարգանք դրսևորել։

Նավագնացության ազատությունն անհնար է առանց առևտրի ազատության։ Հարգե՛ք երկուսն էլ, հակառակ դեպքում մի՛ սպասեք ոչ մեկը»,- նշել է Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին ոչնչացնել նրա բոլոր էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում չբացվի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930