Իսրայելի դեսպանը չի կարողացել բացատրել Իրանի հրթիռային ներուժի «ոչնչացման» մասին հայտարարությունները

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եհիել Լեյտերը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը պատասխան միջոցներ կձեռնարկի Դիմոնա և Արադ քաղաքներին Իրանի հասցրած երկու հրթիռային հարվածներից հետո:

«Մեր պատասխանը լինելու է այս արշավի շարունակումը՝ մինչև վարչակարգին ծնկի չբերենք։ Մենք այլևս չենք կարող ապրել թշնամաբար տրամադրված մի երկրի կողքին, որը մտադիր է ոչնչացնել մեզ, անդադար հայտարարում է այդ մասին, իսկ հիմա էլ բալիստիկ հրթիռներ է արձակում իր բոլոր հարևանների ուղղությամբ»,- ասել է Լեյտերը։

Երբ դեսպանին հարցրել են, թե ինչպես բացատրել այդ հարձակումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարությունների ֆոնին, թե Իրանի հրթիռային ներուժը ոչնչացվել է, նա հարցն ուղղել է Իրանին՝ նշելով, որ «իրանցիները ստում են… նրանք մարդասպաններ են, որոնք ստում են»։

«Նրանք ասում էին, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ չունեն։ Դե ինչ, հիմա նրանք ապացուցեցին, որ ունեն դրանք»,- հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031