Skip to main content

Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական և հումանիտար գործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը համակողմանիորեն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործակցությունն առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում, նաև պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված հարցերի շուրջ։

Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30