ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով նոր Սահմանադրության տեքստի կետերից մեկի մասին ու դրանով մեկնաբանելով, թե ում շահերն է պաշտպանելու Սահմանադրությունը, և ովքեր են դրա դեմ պայքարում:
Կոնջորյանը կարդացել է նոր Սահմանադրության մեջ ներառված կետերից մեկը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը պետական շահ է:
Նա նշել է, թե, բնականաբար, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը դեմ են լինելու այս Սահմանադրության հետ, որովհետև իրենց սեփական և պետական շահերը չեն համընկնում:
«Ոչ թե մասնավոր թալանչիական խմբերի շահն է, գողապետության շահն է տնտեսության զարգացումը, այլ պետության»,- ասել է Կոնջորյանը:






































