Արարատ Միրզոյանն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան

Օման կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է թագավորական օպերա և ազգային թանգարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

«Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը»,-ասված է հաղորդագրությունում։

Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրության նմուշների շարքում էին Հայաստանի պատմության թանգարանից բերված երկու՝ 13-րդ և 18-րդ դարերի բուրվառներ։ Դրանք ներառվել են թանգարանի ցուցադրության մեջ Հայաստանի և Օմանի միջև թանգարանային համագործակցության արդյունքում։ 

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031