Երևանի մետրոյում Փաշինյանը սուր խոսակցություն է ունեցել արցախցի կնոջ հետ

Ձեր տղան այս քարտեզում է ապրելու, դա հաշվի առեք։ Այս մասին, վիճաբանելով արցախցի կնոջ հետ, մետրոյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով ՀՀ քարտեզի բրոշկան։

Ի պատասխան Փաշինյանի արցախցի կինն ասաց, «Դուք չե՞ք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրենք։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»։

«Մենք ամեն ինչ արել ենք, որ դու Արցախում, Ղարաբաղում ապրես։

2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ ես սահմանները փակել եմ, որ ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա, հիմա եկել եք այստեղ, ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնանք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,-ասել է Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031