Փարիզի քաղաքապետ է ընտրվել սոցիալիստ Գրեգուարը

Ֆրանսիայի ձախակողմյան կուսակցությունների կոալիցիայի թեկնածու Էմանուել Գրեգուարը հաղթանակ է տարել Փարիզի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Le Figaro թերթը։

Ընտրությունների արդյունքներով Գրեգուարը ստացել է ձայների 50,52%-ը։

Նրա հիմնական մրցակիցը՝ աջ ուժերը ներկայացնող մշակույթի նախկին նախարար Ռաշիդա Դատին, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 41,52%-ը։ Երրորդ տեղում է ծայրահեղ ձախ «Չհնազանդվող Ֆրանսիա» կուսակցության թեկնածու Սոֆյա Շիկիրուն, ով ստացել է ձայների մոտ 8%-ը։

Գրեգուարը 48 տարեկան է։ 2018-2024 թվականներին նա զբաղեցրել է Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոյի տեղակալի պաշտոնը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930