Իրանը իր հրթիռներից մեկի վրա տեղադրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի լուսանկարը և երախտագիտության խոսքեր։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Հրապարակված լուսանկարում երևում է մի հրթիռ՝ Սանչեսի պատկերով և Իրանում ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների վերաբերյալ նրա մեջբերմամբ։
«Անշուշտ, այս պատերազմը ոչ միայն անօրինական է, այլև հակամարդկային: Շնորհակալություն, վարչապետ»,- գրված է նկարի վրա:
Մեկ այլ պատկերի վրա երախտագիտություն է հայտնվում Սանչեսին՝ Իրանում ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների զոհերի հանդեպ ցուցաբերած կարեկցանքի համար:
«Անշուշտ, այս պատերազմը ոչ միայն անօրինական է, այլև հակամարդկային։ Շնորհակալություն, պարոն վարչապետ»,- գրված է հրթիռների վրա երկու լեզվով՝ անգլերեն և պարսկերեն։
Հիշեցնենք, որ Պեդրո Սանչեսը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն ընդդեմ Իրանի և հրաժարվել է իսպանական ռազմաբազաները տրամադրել ամերիկյան զինծառայողներին:






































