Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով՝ շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար (առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու):
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Այսպիսով՝
• ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են շուրջ 397 մլն ԱՄՆ դոլարին համարժեք,
• այս պահին պարտավորությունները կազմում են շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք։
Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում ՀԷՑ-ի բնականոն աշխատանքները կազմակերպելուց զատ՝ բացառապես սեփական միջոցների հաշվին ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- նշվում է գրառման մեջ։





































