Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար գանձելու իրավունք է պահանջում․ WSJ

Իրանը ձգտում է Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելու հնարավորություն ստանալ՝ որպես ԱՄՆ-ի հետ հավանական անուղղակի բանակցությունների պայմաններից մեկը։ Նման պնդմամբ հանդես է եկել ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես պարզաբանում է պարբերականը, արաբական պետությունների ներկայացուցիչները «մի քանի օր շարունակ առանձին բանակցություններ են վարել երկու կողմերի հետ»։ Նրանց գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պահպանվում են «հսկայական տարաձայնություններ», ինչի պատճառ կարող են հանդիսանալ նաև Թեհրանի ներկայացրած պահանջները։

WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջարկվում է նեղուցի նկատմամբ վերահսկողություն սահմանել «տարածաշրջանային չեզոք կոմիտեի» միջոցով։ Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) իբր «պահանջում է նոր կարգ սահմանել, որը Իրանին թույլ կտա վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից»։ Բացի այդ, թերթի պնդմամբ, ԻՀՊԿ-ն «պահանջում է, որ հակամարտությունը չվերսկսվի» և ձգտում է հասնել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման դիրքերին Իսրայելի հասցրած հարվածների դադարեցմանը, Պարսից ծոցում ամերիկյան ռազմաբազաների փակմանը և պատճառված վնասի փոխհատուցմանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031