Նախագահ Թրամփը կարծում է, որ պшտերազմի ձեռքբերումները կարող են օգտագործվել մեր կենսական շահերը պահպանող համաձայնագիր կնքելու համար․ Նեթանյահու

Նախագահ Թրամփը կարծում է, որ պատերազմի ձեռքբերումները կարող են օգտագործվել մեր կենսական շահերը պահպանող համաձայնագիր կնքելու համար, հայտարարել է Նեթանյահուն։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի կենսական շահերը կպաշտպանվեն ցանկացած համաձայնագրում։

«Այսօր ավելի վաղ ես խոսել եմ մեր ընկերոջ՝ նախագահ Թրամփի հետ։ Նա կարծում է, որ կա հնարավորություն օգտագործելու Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի նվաճումները՝ պատերազմի նպատակներին հասնելու համար՝ համաձայնագրի միջոցով, որը կպաշտպանի մեր կենսական շահերը։

Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք հարվածել Իրանին և Լիբանանին։ Մենք մեթոդաբար ոչնչացնում ենք նրանց հրթիռային և միջուկային ծրագրերը և շարունակում ենք լուրջ հարվածներ հասցնել «Հեզբոլլահին»։

Ընդամենը մի քանի օր առաջ մենք սպանեցինք ևս երկու միջուկային գիտնականի, և մեր ձեռքը դեռևս բարձրացված է։

Մենք կպաշտպանենք մեր կենսական շահերը ցանկացած համաձայնագրում», — հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930